25 03 2021

Ես օդից չեմ ընկել, պատից չեմ ընկել. ՀՀ Կոտայքի մարզպետ



Պատմության ընթացքում միայն մեր երկրում չէ և մեր օրերում չէ, որ նման հավաքների մասնակցում է նաև մատաղ սերունդը, այդտեղ տարօրինակ որևէ բան ես չեմ տեսնում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ մարզպետարանում աշխատանքի են անցել իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի ընկերներն ու բարեկամները, մարզպետը նախ չհերքեց տեղեկատվությունը, ապա նշեց. «Ես հեռու եմ այդ ընտանեկան ձևակերպումից, որովհետև ես Սասուն Միքայելյանի ընկերն էի բարեկամն էի նաև 2007, 2008 թվականին, երբ այդ քաղաքական թիմը նախորդ իշխանությունների կողմից հալածվում էր: Եվ ես լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, նաև եղել եմ Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ մասնագիատական և քաղաքական կենսագրություն»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ